Թուրքիայում ոստիկանությունը կրակ է բացել ամբոխի վրա
Թուրքիայի հարավ-արևելքում ոստիկանությունը կրակ է բացել Յուքսեկով քաղաքի մոտ խաղաղ մարդկանց վրա: Ոստիկանական մեքենան, ըստ թուրքական «Hurriyet Daily News»-ի, սխալմամբ կրակ է բացել մարդկանց վրա: Արդյունքում տուժել է երկու մարդ, 4-ը մահացել է: Այս մասին գրում է Korrospondent.net-ը:
«Մենք չենք կրակելմ զենքն ինքն իրեն է կրակել»,- հայտնել են ոստիկանության սպաները, ովքեր դեպքի ժամանակ գտնվել են մեքենայի ներսում: Ըստ թերթի, դեպքի վայրը շրջապատված է, իսկ դեպքի մասնակիցները` ձերբակալված:
Հաքքարի նահանգի նահանգապետի ներկայացուցիչը հայտնել է, որ դեպքի առթիվ տարվում է հետաքննություն: