Լավրովը նոյեմբերի սկզբին Հունաստան կայցելի
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի սկզբին կայցելի Հունաստան: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսեյ Մեշկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Հունաստանի արտգործնախարարները կքննարկեն տնտեսական և միջազգային այլ հարցեր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանը Ռուսաստանին առաջարկել է օգտակար հանածոների արդյունահանման համատեղ ձեռնարկություն ստեղծել: