Զախարովան՝ ռուսական «С-300»-ի՝ Սիրիայում տեղակայման պատճառների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ռուսական «С-300»-ի տեղակայման պատճառը Սիրիայում ԱՄՆ-ն է:
Զախարովայի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ն պատրաստվում է թևավոր հրթիռներով ռմբակոծել սիրիական օդանավակայանները: Այս մասի գրում է РИА «Новости»-ին:
«С-400»-ը Սիրիայում վաղուց է տեղակայված և այդ փաստին ոչ ոք չի արձագանքել: Ոչ ոք չի ասել, որ դա շոու է: «С-300»-ը Սիրիայում տեղակայվել է այն բանից հետո, երբ փորձագետները հայտնել են ԱՄՆ-ի կողմից սիրիական օդանավակայանների վրա հնարավոր հարձակման մասին»,-ասել է Զախարովան: