Ռուսաստանի գործողությունների պատճառով Լեհաստանի զինված ուժերը պատրաստ վիճակում են
Լեհաստանը Ռուսաստանի հետ կապված մտահոգության պատճառով իր զինված ուժերը պատրաստ է պահում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Լեհաստանի պաշտպանության նախարար Անտոնի Մաչերևիչը նման հայտարարությամբ հանդես է եկել՝ պատասխանելով Կալինինգրադում «Իսկանդեր»-ի հնարավոր տեղակայման հարցին:
«Ռուսաստանի վերջին գործողությունները Լեհաստանին խիստ մտահոգել է: Մենք հաշվի ենք առնում Կալինինգրադում «Իսկանդեր»-ի տեղակայման վերաբերալ բոլոր հաղորդագրությունները»,-ասվում է հաղորդագրությունում: