Վլադիմիր Պուտինի գլխավոր մարդկային որակները
Գերմանացի լրագրող Հուբերտ Զայպելը Ռուսաստանի նախագահի գլխավոր մարդկային որակների շարքում նշել է հումորի զգացումը և զգայունությունը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Интерфакс» լրատվական գործակալությանը:
Զայպելը 2012 թվականին ֆիլմ էր նկարահանել ռուս նախագահի մասին, իսկ 2016 թվականին նրա մասին գիրք է հրատարակել: Նշվում է, որ երեկ «НТВ» հեռուստաընկերությամբ լույս է տեսել Պուտինի մասին ֆիլմը՝ «գերմանացու աչքերով, ում թույլ էին տվել մի քանի տարի ամեն տեղ հետևել Ռուսաստանի նախագահին»: Ֆիլմը կոչվում է «Das ist Putin»:
«Նա հաստատ հումորի զգացում և սարկազմ ունի: Սակայն դրան պետք է հարմարվել, դա նրա մի մասն է, նա զգացմունքային մարդ է և հումորի զգացում ունի, և երկու որակներն էլ պետք է ընդունել իրար հետ»,- հայտնել է Զայպելը:
Լրագրողը խոստովանել է, որ ռուս առաջնորդը «միշտ արձագանքում է, երբեմն հումորով, երբեմն սարկաստիկ կերպով, որպեսզի լրացնի իրավիճակը կամ որպեսզի պատասխանի փաստարկին: Նա շատ կենդանի մարդ է»: