Ռուսաստանը Ղրիմին զինել է նոր հրթիռային համակարգերով
Ռուսաստանը նոր հրթիռային համակարգեր է ուղարկել Ղրիմ՝ «С-400», «Триумф»» և «Панцирь-С» զենիթա-հրթիռային համակարգեր և շարունակում է թարմացնել Սևծովյան նավատորմը նոր նավերով, ինքնաթիռներով և տեխնիկայով: Այս մասին գրում է Korrespondent.net-ը՝ հղում տալով ՌԴ ՊՆ-ին:
ՌԴ ՊՆ-ի տեղեկություններով՝ Սևծովյան և Կասպից նավատորմերը մինչև տարեվերջ նախատեսում են իրենց կազմերում ընդունել 20 նոր նավեր, ինչպես նաև մոտ 10 ինքնաթիռներ և ծովային ավիացիայի ուղղաթիռներ՝ «Су-30СМ», «Су-24М», «Ка-27М» և այլն:
Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր կառավարման ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին հայտնել է, որ ռուսական զորքերը Ղրիմում կարող են միջուկային զենք ունենալ: