Դևիդ Բեքհեմը զբաղվելու է սպորտային բարերի բիզնեսով
Հագուստը և ռեստորանային բիզնեսը ամենատարածված բիզնեսն է: Սովորաբար այդպիսի բիզնեսներով սկսում են զբաղվել այն սպորտսմեններն ու աստղերը, ովքեր հեռանում են իրենց աշխատանքից: Բացառություն չկազմեց նաև Դևիդ Բեքհեմը, ով վերջերս հեռացավ սպորտից. նա մտադիր է զբաղվել ռեստորանային բիզնեսով: Վերջինս Լաս Վեգասում բացելու է սպորտային բար:
Բեքհեմին այդ հարցում օգնելու է բրիտանացի «Դժոխային խոհանոց» հաղորդման հեղինակը, ով արդեն մի շարք ռեստորաններ ունի Հոլիվուդում ու Փարիզում: Նրանք արդեն ստորագրել են Լոնդոնում բացվելիք Union Street Cafe-ի փաստաթղթերը: