Մի քանի թուրք դիվանագետներ Գերմանիայից ապաստան են խնդրել
Որոշ թուրք դիվանագետներ ապաստան են խնդրել Գերմանիայից չստացված հեղաշրջման փորձից հետո: Այս մասին հայտնել է DW-ն՝ հղում տալով գերմանական ԶԼՄ-ներին:
ԶԼՄ-ներն իմացել են նմանատիպ 3 դեպքի մասին: Ապաստան փնտրողների մեջ դիվանագիտական գերատեսչության նախկին ռազմական ատաշեն էր: Նշվում է, որ հեղաշրջման ձախողումից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն զրկել է մի շարք աշխատակիցների դիվանագիտական անձեռնմխելիությունից, ովքեր նախկինում աշխատում էին Գերմանիայում:
Դա հաստատել են Բեռլինում Թուրքիայի դեսպանատանը: Նրանց մեղադրում են Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեջ: