Ճապոնիայի սրճարաններից մեկում պատրաստվում է թռչունների համերով պաղպաղակ
Ճապոնական սրճարաններից մեկում սկսել են պատրաստել յուրահատուկ պաղպաղակ: Պաղպաղակի յուրահատկությունը կայանում է նրանում, որ այն պատրաստված է թռչունների համերով: Այս ռեստորանը աչքի է ընկնում իր յուրահատկությամբ, քանի որ այնտեղ գտնվում են տարբեր թռչուններ՝ թութակ, ճնճղուկ:
Շատերի մոտ զարմանք է առաջացնում, որ դրանք պատրաստված են թռչունների համերով, սակայն թռչունները լիովին անվնաս են, քանի որ իրականում պաղպաղակը պատրաստվում խնձորի, դդումի, ելակի համով: Պաղպաղակի գաղտնիքը բացվում է այն ուտելուց հետո, երբ պարզվում է, որ պարզապես պաղպաղակի անուններն են այդպես ընտրված.«թութակի և ճնճղուկի համով պաղպաղակներ»: