Ինչպե՞ս ստեղծվեց դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիքը»
Վերածննդի դարաշրջանի ականավոր գիտնական, փիլիսոփա Լեոնարդո դա Վինչիի գլուխգործոցներից մեկի՝ «Խորհրդավոր ընթրիք» որմնանկարի մասին: Երկար ժամանակ Լեոնարդոն չէր կարողանում երկու բնորդ գտնել նկարի կենտրոնական կերպարներ` Հիսուս Քրիստոսին և Հուդային պատկերելու համար: Երկար փնտրտուքներից հետո Քրիստոսի կերպարի համար բնորդ է դառնում եկեղեցական երգչախմբի երգիչներից մեկը: «Հուդայի» որոնումները նրանից խլում են 3 տարի. ի վերջո դա Վինչին հանդիպում է մի կեղտոտ հարբեցողի, ում հրավիրելով պանդոկ, սկսում է նրա կերպարը հանձնել թղթին: Երբ հարբեցողը ուշքի է գալիս, խոստովանում է, որ նա արդեն բնորդել է նկարչին 3 տարի առաջ, երբ երգում էր եկեղեցական երգչախմբում: Այդ ժամանակ նա մարմնավորել է Հիսուսի կերպարը:
Ուղիղ խոսք բաժնում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Operativ.am-ի խմբագրության տեսակետների հետ:
Իմացիր ավելին ֆեյսբուքյան էջից