Սիրիայում ռուսական ավիախումբ կտեղակայվի. Պետդուման հաստատեց
Ռուսաստանի Պետդուման հավանության է արժանացրել Սիրիայում Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի (ՕՏՈւ) անժամկետ տեղակայման մասին այդ երկրի հետ կնքված միջկառավարական համաձայնագիրը: Այս մասին գրում է ТАСС-ը:
Նշվում է, որ փաստաթղթի օգտին քվեարկել են լիագումար նիստին ներկա բոլոր 446 պատգամավորները:
«Սիրիայի Արաբական հանրապետության տարածքում ռուսական ավիացիոն խմբի գտնվելու նպատակը տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը պահպանելն է, այն պաշտպանական բնույթ է կրում և ուղղված չէ այլ պետությունների դեմ»,- ասվում է փաստաթղթում: