ՊՆ Բաղրամյան զորավարժարանում անցկացվել են ճամբարային հավաքներ (լուսանկարներ)
Մեկամսյա ճամբարային հավաքների շրջանակում անկացված տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում ամրապնդվել են դասակների, մարտկոցների հրամանատարների կողմից որոշումների ընդունման, տեղանքում փոխգործակցության կազմակերպման հմտությունները: Դաշտային պայմաններում ներդաշնակվել են նաև մարտական հաշվարկների, դասակների ու մարտկոցների գործողությունները:
Ճամբարային հավաքի ամփոփիչ փուլում հրթիռահրետանային ստորաբաժանումն անցկացրել է նաև զորավարժություն: Կրակային ստուգատեսի նպատակն էր ամփոփել ճամբարային հավաքի ընթացքում զինծառայողների ձեռք բերած գիտելիքներն ու գնահատել զորամասի մարտական պատրաստության աստիճանը: