Վաղուց պետք է վերացվեր մշակույթի ոլորտում պատվավոր կոչումների ինստիտուտը. Արմեն Ամիրյան
Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի մամուլի քարտուղար Ռուզան Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նախարարի` այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի այն հատվածը, որը վերաբերում է մշակույթի գործիչների կոչումներին:
«Որպես պարզապես անհատ, Արմեն Ամիրյանը կարծում է, որ վաղուց պետք է վերացվեր մշակութային ոլորտում պատվավոր կոչումների ինստիտուտը.
«Ազատ շուկայում չափանիշն այն է, թե որքանով է ընդունվում քո ստեղծագործությունը»:
Որպես մշակույթի նախարար, նա հարգանք է պահանջում այդ կոչումների հանդեպ, այսինքն՝ «Շնորհել արժանապատվորեն: Առավելագույնս արդար եմ լինելու այդ դաշտում և պայքարելու եմ արդարության համար»:
Մեջբերումները՝ «Ազատություն» Թիվիում այսօրվա ուղիղ եթերից»,- ֆեյսբուքյան էջում գրել է մշակույթի նախարարի մամուլի խոսնակը: