Ռուսաստանը ցանկանում է վերականգնել ռազմաբազաները Կուբայում
Ռուսաստանը քննարկում է Կուբա և Վիետնամ վերադառնալու հարցը, որտեղ նախկինում խորհրդաին ռազմաբազաներ են գտնվել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
«Մենք զբաղվում ենք այդ աշխատանքով, մենք տեսնում ենք այդ խնդիրը»,- ասել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Պանկովը՝ չբացահայտելով մանրամասները:
Խորհրդային Միության ռազմաբազաները Կուբայում և Վիետնամում գտնվել են մինչև 2002 թվականը: