Մեր ինքնությունը խաթարող վտանգների դիմաց մենք պիտի մնանք կառչած մեր գոյության երեք ամրոցներին՝ եկեղեցի, ընտանիք և դպրոց. Արամ Ա
Հոկտեմբերի 5-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը սկսել է հովվապետական այցելությունը Մոնրեալ։ Սուրբ Հակոբ Մայր Եկեղեցում Հայրապետը կատարել է Կանոնական աղոթք։
Արամ Ա.-ն իր խոսքում կոչ է ուղղել մեր եկեղեցին, ընտանիքը և դպրոցը շինելու ժայռի վրա։ «Մեր ժողովրդի կյանքում սովորական երևույթ չէ հայ եկեղեցու կողքին հայ դպրոց ունենալու իրողությունը։ Եկեղեցին ու դպրոցն իրենց առաքելության մեջ իրար լրացնում են, հարստացնում են, հզորացնում ու ամբողջացնում են։ Եվ թե՛ եկեղեցու, թե՛ դպրոցի սյունը՝ մեր գոյության սյունը, հայ ընտանիքն է։ Մենք այս երեք տները պիտի շինենք ու պահենք զորեղ ժայռի վրա։ Այսօր, մենք կոչված ենք ժայռի վրա շինված այս երեք տներին կառչած մնալ և մեր կյանքը կազմակերպել դրանց շուրջ»,- պատգամել է Արամ Ա. Կաթողիկոս։