Դոլչեին ու Գաբանային սպառնում է 2.5 տարվա ազատազրկում
Միլանի դատարանը հետաքննում է հայտնի մոդելավորողներ Դոմենիկո Դոլչեի ու Ստեֆան Գաբանայի գործը, հայտնում է Интерфакс-Украина-ն: Մոդելավորողները մեղադրվում են 1.29 մլդ դոլար կազմող հոնորարից հարկերը չվճարելու համար:
Մեղադրող կողմը վստահեցնում է, որ դիզայներները վաճառել են իրենց «Dolce & Gabbana», «D&G» բրենդները կեղծ Գադո անունով ընկերությանը, որը գրանցված է Լյուքսեմբուրգում` 2004թ.:
Այս քայլով նրանք փորձ են արել խուսափել հարկեր վճարելուց:
Եթե Դ.Դոլչեի և Ս.Գաբանայի մեղքը հաստատվի, նրանց կազատազրկեն 2 տարի 6 ամիս ժամանակով: