Ձերբակալվել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատանը պայթուցիկ լինելու մասին ահազանգողը
Անձը, ով հայտնել էր Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանատանը տեղադրված պայթուցիկի մասին, ձերբակալվել է իրավապահների կողմից: Այս մասին հայտնել է «Интерфакс»-ը:
«Քաղաքացին չորեքշաբթի երեկոյան զանգահարել էր 02 և հայտնել ԱՄՆ-ի դեսպանատանը պայթուցիկի առկայության մասին, և նա օպերատիվ գործողությունների շրջանակում ձերբակալվել է»,- հայտնել է աղբյուրը:
Նշվում է, որ զանգահարողը 1965 թվականի ծնված գործազուրկ բնակիչ է եղել: