Պուտինը 64 տարեկան է. ինչպե՞ս կնշի ՌԴ առաջնորդն իր ծննդյան տարեդարձը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր՝ հոկտեմբերի 7-ին, նշում է իր 64-ամյակը: Նա նշում է իր ծննդյան տարեդարձը բարեկամների, ընկերների և մտերիմների հետ: Ծննդյան օրը Պուտինը պաշտոնական հանդիպումներ չունի, սակայն ինչպես հայտնել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Պուտինը կունենա մի քանի հեռախոսազրույցներ: Այս մասին գրում է «РИА Новости» լրատվական գործակալությունը:
Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ այս տարի նախագահը անձնական տոնը կնշի մտերիմների հետ: Նա պարզաբանել է, որ «կլինեն միջազգային զանգեր, շնորհավորանքներ, դրա համար էլ, այսպես թե այնպես, ինչ-որ հիմնային հարցեր երկրների նախագահները քննարկելու են»:
Նախորդ տարի իր ծննդյան տոնին Պուտինը հանդիպել էր ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ և մասնակցել Սոչիում հոքեյի խաղին: