Քադիրովն ընդունել է կառավարության հրաժարականը
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը պաշտոնը ստանձնելուց հետո ընդունել է հանրապետության կառավարության հրաժարականը: Այս մասին նա տեղեկացրել է «Instagram»-ում:
Նրա խոսքով՝ ամեն ինչ արվել է Չեչնիայի Հանրապետության սահմանադրության համաձայն:
«Աբուբաքար Ադելգերիևին հրահանգել եմ կատարել կառավարության ղեկավարի պարտավորությունները մինչև նոր կառավարության ձևավորումը»,- նշվում է հաղորդագրության մեջ:
Քադիրովը նաև նախարարներին հրահանգել է շարունակել կատարել լիազորությունները: Չեչնիայի ղեկավարը խոստացել է ամեն ինչ անել, որպեսզի նոր կառավարություն ձևավորելու գործընթացն ավարտվի առավելագույնս կարճ ժամկետներում: