Պայթյուն՝ Ստամբուլում. կա 10 վիրավոր
Ստամբուլի Ենիբոսնա շրջանում՝ ոստիկանական բաժանմունքի մոտ, տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորված մարդկանց թիվը հասել է 10-ի: Այս մասին գրում է «Интерфакс» լրատվական գործակալությունը՝ հղում տալով «Daily Sabah»-ին:
Թերթը հաղորդում է, որ վտանգավոր վնասվածքներ ոչ ոք չի ստացել:
Նահանգապետ Վասիլ Շահինի խոսքով՝ պայթուցիկ սարքը դրված է եղել մոտոցիկլետում: Պայթյունը կոտրել է մոտակա շենքերի ապակիները և մոտ կանգնած ավտոմեքենաները վնասել է: