ՌԴ Սևծովյան նավատորմի հրթիռային 3-րդ նավն է Սևաստոպոլից մեկնել Սիրիա
ՌԴ Սևծովյան նավատորմի «Միրաժ» հրթիռային 3-րդ նավը Սևաստոպոլից մեկնել է Սիրիա: Մոտակա ժամկետներում ՌԴ ռազմածովային նավատորմի էսկադրան կհամալրվի 2 փոքր հրթիռային նավերով. «Սերպուխով» և «Զելյոնի դոլ» նավերը՝ զինված «Կալիբր» թևավոր հրթիռներով հոկտեմբերի 3-ին դուրս են եկել Սևաստոպոլից։ Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ հղում տալով Ղրիմի ուժային կառույցներում առկա իր աղբյուրները։
Նշվում է, որ ի տարբերություն «Սերպուխովի» և «Զելյոնի դոլի», որոնք զինված են «Կալիբրներով», «Միրաժ»-ը կրում է «Մալախիտ» հականավային հրթիռներ։
Սեպտեմբերի վերջին նավատորմի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել էր, որ մոտ ամիսներին նրանց կմիանա «Ադմիրիս Կուզնեցով»: