Թուրքիան ճանապարհային քարտեզ է մշակել ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմին հասնելու համար
Թուրքիան ճանապարհային քարտեզ է մշակել ԵՄ-ի հետ առանց վիզային ռեժիմին հասնելու բանակցությունների խնդիրները կարգավորելու համար: Այս մասին հայտնել է ТАСС-ը՝ հղում տալով Habertürk-ին:
2016 թվականին առանց վիզային ռեժիմի սահմանումը Թուրքիայի քաղաքացիների կարճաժամկետ ուղևորությունների համար՝ հանդիսանում է ԵՄ-ի և Անկարայի հիմնական դիրքորոշումներից մեկը՝ միգրացիոն հոսքը սահմանափակելու համար: Եվրոմիության ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը ավելի վաղ հայտնել էր, որ առանց վիզային ռեժիմի սահմանումը անհնար է առանց թուրքական կողմի հակաահաբեկչակա օրենսդրության վերանայման:
Նշվում է, որ Թուրքիան պետք է կատարի հինգ մնացած պահանջներից 4-ը, որպեսզի ստանա առանց վիզային ռեժիմ: