Հայտնի է «Տաքսի 5»-ի պրեմիերայի օրը
Ինը տարի առաջ է տեղի ունեցել «Տաքսի» ֆիլմի չորրորդ մասի պրեմիերան: Այդ ժամանակ քչերը կարող էին պատկերացնել, որ շատ տարիներ անց պրոդյուսեր և ռեժիսոր Լյուկ Բեսոնը կցանկանա նկարահանել այս պատմության շարունակությունը:
Արդեն պարզ է դարձել, որ շատ շուտով երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու սիրելի ֆիլմի նաև հինգերորդ մասը: Լյուկ Բեսոնի կազմակերպությունը՝ EuropaCorp-ը, պլանավորել է նոր ֆիլմն առաջին անգամ ցուցադրել 2018թ. հունվարի 31-ին:
Ֆիլմի ռեժիսորի պաշտոնում է Ֆրանկ Գաստամբիդը, սցենարի հեղինակները միանգամից երեքն են՝ Գաստամբիդը, Ահմեդ Համիդին և Մալիկ Բենտալխին:
Իսկ թե ինչի մասին կլինի սպասվող ֆիլմը, ստեղծագործական խումբը չի բացահայտում: Նույնիսկ չի նշվում՝ արդյոք հին դերասաններին կրկին կտեսնենք ֆիլմում:
Այնուամենայնիվ, մասնագետները նշում են, որ նոր ֆիլմը զգալիորեն տարբերվելու է նախորդներից, բայց թե ինչով, դեռևս անհայտ է: