Դենիել Ռեդկլիֆը՝ իր ֆինանսական վիճակի մասին
«Հարրի Փոթթեր»-ի մասին պատմող առաջին ֆիլմի ցուցադրությունից հետո գլխավոր դերակատար Դենիել Ռեդկլիֆը անմիջապես ոչ միայն հռչակ ու ճանաչում ձեռք բերեց, այլև խոշոր չափի հոնորարներ:
Ութ ֆիլմերից, որոնցում նկարահանվել է դերասանը, ստացել է միլիոնավոր դոլարների հասնող հոնորարներ, որոնք ծախսելու մասին Դենիելը պատմել է Belfast Telegraph-ին:
Պարզվում է՝ երիտասարդ դերասանը բավականին խելամիտ է. նա ցայսօր բանկում պահում է իր աշխատած միլիոնները, միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում է դիմում դրանց օգնությանը:
Նա անկեղծացել է, որ դրանց հետ դեռ ոչինչ չի արել, պարզապես լավ է, որ այդքան գումար կա, և անհանգստանալու կարիք էլ բնավ չկա: Դերասանը հավելել է, որ ֆինանսական նման վիճակը իրեն հնարավորություն է տալիս ազատորեն տնօրինել իր դերասնական կարիերան: Այս պահի դրությամբ՝ հանրահռչակ կախարդ Հարրի Փոթթերի ոչ պակաս հռչակավոր դերակատարի կարողությունը գրեթե 90 մլն. դոլար է կազմում: