ԱՄՆ-ի բյուջեն չի բավարարում նոր զրահատեխնիկայի համար
ԱՄՆ-ի բյուջեն չի բավարարում նոր զրահատեխնիկա գնելու համար: Այս մասին գրում է «National Interest»-ը:
Որոշ նոր մեքենաների կոնցեպտներ կան, նույնիսկ հնարավորություն կա ձեռք բերելու նրանց նախատիպերը, բայց նոր սերնդի տեխնիկա ստեղծելու պլանները բացակայում են:
Գեներալ-մայոր Դևիդ Բասսետը նշել է, որ կցանկանար, որ ծրագրեր լինեին Ամբրամսը և Բրեդլին, բայց դրա հնարավորությունը երկրի բյուջեն չունի: Վերջինս հավելել է, որ դրանք նորացնելու բազում տարբերակներ ու մտքեր կան: Աբրամսը և Բրեդլին անգամ աստիճանաբար նորացվելու դեմքում էլ բավականին հզոր կլինեն, նշում է «National Interest»-ը :
.