Հայազգի դիզայներ Սիրան Մանուկյանը գրավում է Փարիզը (լուսանկարներ)
Հայազգի դիզայներ Սիրան Մանուկյանի առաջին փարիզյան նորաձևության ցուցադրումը նորաձևության համաշխարհային կենտրոնում հավաքել էր հայտնի մարդկանց աշխարհի տարբեր երկրներից: Այս մասին գրում է Newsarmenia.ru-ն:
Ինչպես գրում է «Tatler» ամսագիրը, Մանուկյանը ծնվել է Լոնդոնում, ապրում է Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի, Լոս Անջելեսի և Մոնակոյի միջև, իսկ «Siran» բրենդի առաջին հավաքածուն ցուցադրել է Փարիզում:
Դիզայներին աջակցելու էին հավաքվել ընկերների միջազգային խմբերը: Ներկա են եղել ռուս գեղեցկուհի Նատալյա Վոդյանովան, պորտուգալացի մոդել Սարա Սամպայոն, գերմանացի Թոնի Հարնը և Էլթոն Ջոնի ամուսինը՝ Դևիդ Ֆերնիշը, ով ժամանել էր ուղիղ Միացյալ Թագավորությունից:
Ցուցադրությանը ներկա է եղել նաև մեկ այլ հայազգի հայտնի՝ Քիմ Քարդաշյանը: Վերջինս նորաթուխ դիզայներին փառք և ճանաչում է խոստացել: