Էրդողանը կրկին զանգահարել է Պուտինին
Թուրքիայի նախագահ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ռուս-թուրքական համագործակցության արդիական հարցերը: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Կրեմլի պաշտոնական կայքին:
Հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է, որ երկու կողմերը հետաքրքրած են հետագայում փուլ առ փուլ վերականգնելու առևտրատնտեսական խաթարված կապերը, էներգետիկայի բանագավառում համատեղ խոշոր ծրագրեր իրագործել և այլ կարևոր և նշանակալից գործարքների իրականացնել:
Կողմերը նաև քննարկել են Սիրայում տիրող մտահոգիչ քաղաքական իրավիճակը խաղաղությամբ հանգուցալուծելու հարցը: Նշվում է, որ երկխոսությունը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ: