Օգնի՛ր մեզ, Տե՜ր. Նազենի Հովհաննիսյան
Նազենի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր լուսանկար է հրապարակել և գրել «Օգնի՛ր մեզ, Տե՜ր, օգնի՛ր մեզ, ո՜վ մեր փրկիչ Աստված, քո մեծ անվան փառավորության համար, Տե՜ր, փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը, քո սուրբ անվան համար:
Սուրբ և պատվական խաչիդ հովանու տակ պարսպված և խաղաղության մեջ պահիր քեզ ապավինած և քեզ հուսացող ժողովրդին:
Փրկի՛ր մեզ տեսանելի և անտեսանելի թշնամիներից: Արժանի արա, որ գոհությամբ փառավորենք քեզ, Հորդ և Սուրբ Հոգու հետ միասին, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամեն»: