«Շերլոք» սերիալը այլև չի շարունակվի
Հանրահայտ խուզարկուի մասին պատմող «Շերլոք» սերիալի երկրպագուները արժանի են ամենահամբերատար երկրպագու կոչվելուն։ Ինչպես հայտնի է՝ սերիալի մասերի միջև ենթադրվող մի քանի ամիս դադարի փոխարեն, Արթուր Քոնան Դոյլի գրքի էկրանավորմանը սպասում են մեկ տարուց ավելի։ Այս մասին գրում է Starslife.ru-ն։
Շատ շուտով կրկին էկրաններին կլինեն Շերլոք Հոլմսն ու Ջոն Վոթսոնը։ Սերիալի 4-րդ մասն արդեն նկարահանված է և գտնվում է մոտաժման աշխատանքների վերջնական փուլում։ Մինչ այժմ հեռուստասերիալի հեղինակները ծայրահեղ խուսափողական պատասխաններ էի տալիս լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք սիրված ֆիլմը կունենա 5-րդ մաս։
Գլխավոր դերակատար Բենեդիկտ Կամբերբետչը ավելի անկեղծ և ողղամիտ գտնվեց՝ ասելով, որ ֆիլմի 4-րդ մասը մեծ հավանականություն ունի դառնալու վերջինը. հետագա շարունակությունը այլևս անհանար է։ Այնուամենայնիվ, ըստ դերասանի՝ իրենք երբեք չեն ասում երբեք, երբ խոսվում է «այս շոուի մասին»։ Վերջինս հավելել է, որ հանգուցալուծումը մոտ է, իսկ ահա սերիալի ապագան դեռևս մշուշոտ է։