Դենիել Կրեյգը դեռևս Ջեյմս Բոնդի դերի հիմնական թեկնածուն է
Արդեն քանիցս հրաժարվելով նկարահանվել Ջեյմս Բոնդի մասին պատմող ֆիլմի հաջորդ մասում՝ բրիտանացի դերասանը նախկինի պես համրավում է այդ դերի համար գլխավոր թեկնածուն։ Այս մասին գրում է Starslife.ru-ն։
Սպասվող նախագծի պրոդյուսերները պատրաստ են ամեն ինչի, միայն թե դերասանին իրենց կողմը գրավեն։ Նրանք անգամ պատրաստ են հոնորարի՝ նախապես խոստացած չափը ավելացնել մեկուկես անգամ, ինչ կկազմի 150մլն. դոլար։
Նախագծի պրոդյուսեր Կալում ՄակԴուգալը հայտարարել է, որ Դենիելը «համար առաջին թեկնածուն» է։ Բայց ահա դերասանն ինքը, ով արդեն 4 անգամ 007 գործակալ է եղել, երկմտում է և դեռևս պատրաստ չէ ֆիլմ վերադառնալ։
Հիշեցնենք, որ հայտնի գործակալի մասին պատմող վերջին ֆիլմը երկրպագուների դատին է հանձնվել 2015 թ.։ Համաշխարհային վարձույթում այն 1մլդ. դոլարի շահույթ է գրանցել։