Ադրբեջանի դեսպանը Քիմ Քարդաշյանին խնդրել է լռել
ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը Քիմ Քարդաշյանին խնդրել է դադարեցնել սոցցանցերում ղարաբաղյան հակամարտության քննարկումը: Այս մասին գրում է Spletni.ru` հղում տալով Foreign Policy-ին:
Դեսպանի կարծիքով՝ Քարդաշյանը չպետք է մեկնաբանի քաղաքական թեմայով նյութեր, քանի որ նա իրազեկ չէ այդ հարցում: Նա համոզում է հայտնել, որ պատերազմի և խաղաղության հարցերը ռեալիթի-շուոի աստղի համար չափազանց լուրջ են:
«Անձամբ ես ռեալիթի-շոուի շատ վատ աստղ կլինեի և այդ է պատճառը, որ չեմ էլ փորձում ինձ չվերաբերող հարցերով զբաղվել: Ես վստահ չեմ, որ Քարդաշյանը զինվորական է կամ քաղաքական վերլուծաբան: Մենք պետք նրանով զբաղվենք, ինչը մեզ մոտ ամենալավն է ստացվում», - հայտարարել է Սուլեյմանովը:
Քարդաշյանը ապրիլի հինգին իր ինստագրամյան էջում լուսանկար էր հրապարակել և կոչ արել աջակցել Հայաստանին ԼՂ հակամարտության հարցում: Այն հավաքել էր տասնյակ հազարավոր հավանումներ և գրեթե նույնքան մեկնաբանություններ: