Թեյլոր Սվիֆթը կդառնա ԱՄՆ Սուպերբոլի բացման արարողության հայդլայները
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը ելույթ կունենա ԱՄՆ Ազգային ֆուտբոլային լիգայի եզրափակչի չեմպիոնական խաղի բացման արարողության ժամանակ, ինչն ամերիկացիների համար ասես ազգային տոն լինի։ Այն տեղի կունենա 2017թ. փետրվար ամսին։ Այս մասին գրում է Rambler News-ը՝ հղում տալով Hollywood Reporter-ին։
Երգչուհին բազմակողմանի և երկարատև պայմանագիր է ստորագրել ամերիկյան AT&T գործակալության հետ, որի շրջանակներում էլ կմասնակցի Սուպերբոլից առաջ տեղի ունեցող համերգին։
Բացի Սվիֆթից, համերգին որպես հայդլայներ կներկայանա նաև մեկ այլ ամերիկյան երգչուհի՝ Լեդի Գագան։ Նախկինում այդ դերը ստանձնել են երգչուհիներ Բեյոնսեն և Քեթի Փերին, երգիչ Բրուբո Մարսը, «Coldplay» խումբը։