Թոմ Հենքսը և Դանտեի դիմակը. «Ինֆեռնո»-ի թրեյլերը
LifeStyleՊրոֆեսոր Ռոբերտ Լենգդոնը կրկին գործի է անցել։ «Columbia Pictures»-ը էկրանավորում է Դեն Բրաունի ևս մեկ ստեղծագործություն։ Այս անգամ դա «Ինֆեռնո» վեպն է։ Այս մասին փոխանցում է Starslife.ru-ն։
Ֆիլմի թրեյլերի համաձայն՝ Լենգդոնը արթնանում է Ֆլորենցիայի հիվանդանոցներից մեկում՝ հիշողության մասնակի կորստով և առանց իմանալու, որ իր կյանքին վտանգ է սպառնում։ Փրկվելու համար նա միավորվում է բժիշկ Սերենա Բրուքսի հետ՝ հուսալով, որ նա կօգնի իրեն վերականգնել հիշողությունն ու կանգնեցնել Դանտով ոգեշնչված խելագարին, ով ուզում է ժանտախտով վարակել մարդկությանը։ Հենքսի գործընկերը ֆիլմում լինելու է 31-ամյա դերասանուհի Ֆելիսիթի Ջոնսը։ Ռեժիսորի աթոռը զբաղեցրել է Ռոն Հովարդը, ով ասել է, որ այս ֆիլմում ինքը կամեցել է միավորել տարբեր ազգությունների դերասանների, ինչի շնորհիվ ֆիլմը կունենա վիթխարի էներգետիկա։
Ֆիլմի պրեմիերան կկայանա այս ամսվա 14-ին։