Բիզնեսն ինքն է պաշտպանելու մշակութային հուշարձանները. Արմեն Ամիրյան (տեսանյութ)
Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, ԱԺ-ում, Հայաստանի Հանրապետության մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա Հայաստանում ներդրումներ իրականցնում է, թե ոչ, ասաց. «Հայաստանում ես շատ ներդրումներ եմ կատարել, ստեղծվել են մի քանի ռադիոկայաններ, հեռուստաընկերություն, մշակութային կենտրոն: Ներկայումս մի փոքր ավելի պասիվ եմ, որովհետև իմ գործառույթները պետության մեջ շատ ավելի շատ են և ժամանակ էլ չկա»:
Այն հարցին, թե նախորդ նախարարը քննադատվել է ավելի շատ քաղաքի պատմամշակութային շերտը չկարողանալ պահելու մեջ, արդյոք Արմեն Ամիրյանն այլ մեղանիզմներով է աշխատելու, նա նշեց. «Չկարողանալ պահելը, դա չի նշանակում, որ չի ուզում պահել: Ես չեմ կարող այս պահին ասել, թե մեկ տարի հետո դուք ինձ կքննադատեք, թե ոչ: Ես ուզում եմ մեկ բան վստահեցնել, որ ես և ամբողջ աշխատակազմը, այսօր աշխատում ենք այն օրենսդրական նախաձեռնությունների և կարգավորումների վրա, որոնք վաղը թույլ չեն տալու տարբեր տեսակի ոտնձգություններ: Մենք ստեղծում ենք համապատասխան բիզնես միջավայր և բիզնեսն ինքն է պաշտպանելու մշակութային հուշարձանները: Եթե մենք չպահպանենք համապատասխան մոդելներով, չստեղծենք ենթակառուցվածքներ, ապա բնական է, որ կգան մարդիկ, ովքեր իրենք կուզեն ստեղծել»
Առավել մանրամասն՝ տեսանյութում: