Հալեպում հրթիռակոծության հետևանքով երկու հայ է զոհվել, մեկը` վիրավորվել
Այսօր կեսօրին զինված ահաբեկչական խմբավորումները շարունակել են հրթիռակոծել Հալեպի Նոր Գյուղ, Մոգամբո, Մուհաֆազա շրջանների խաղաղ բնակչությանը: Այս մասին հաղորդում է Հալեպում հրատարակվող հայկական թերթերից «Գանձասար»-ը:
Ըստ թերթի, Նոր Գյուղում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել է երկու հայ` 30-ամյա Գասպար Շաթյանն ու 29-ամյա Մովսես Մովսեսյանը:
Վիրավորների թվում է նաև հայազգի Վարուժան Դոնաբետյանը: Նրա վիճակը բժիշկները գնահատում են կայուն:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Հալեպում տեղի ունեցած հրթիռակոծության հետևանքով զոհվել էր 5 հայ: