Երգիչ Նարեկ Մակարյանը՝ իր մոտոցիկլի և ատրճանակի առևանգման մասին (տեսանյութ)
Երգիչ Նարեկ Մակարյանն այսօր իր միկրոբլոգում գրել էր իր մոտոցիկլի առևանգման մասին, որը նա վարում էր արդեն 6 ամիս:
Այս մասին մանրամասներ իմանալու նաակով Operativ.am-ի թղթակիցը կապ հաստատեց երգիչ հետ, ով հաստատեց լուրն ու ավելացրեց, որ մոտոցիկլում նաև ատրճանակ է եղել:
«Մոտոցիկլը գողացել են 00:30-ին, դա ֆիքսել են տարածքի տեսախցիկները: Ես 1 ժամ անց եմ նկատել, որ մոտոցիկլը չկա և անմիջապես դիմել եմ ոստիկանություն, քանի որ, մոտոցիկլի բեռնախցիկում նաև ատրճանակ է եղել»,-ասաց Նարեկ Մակարյանը:
Երգիչը նշեց, որ մոտոցիկլի արժեքը 11 հազար դոլար է, իսկ ատրճանակի հետ կապված ամեն ինչ օրինական էր: Այն նվեր է:
Չնայած թանկարժեք մոտոցիկլի առևանգմանը՝ Նարեկն ավելի շատ անհանգստանում է ատրճանակի հետ կապված, քանի որ դրա օգտագործումը մեկ այլ անձի կողմից կարող է խնդիրներ առաջացնել իր համար:
«Ես ոչ մեկին չեմ կասկածում, ոստիկանությունը կարծում եմ շուտով կհայտնաբերի այն: Մոտոցիկլ առևանգելն այդքան հեշտ բան չէ: Գողը պետք է վարել իմանա, իսկ մեր քաղաքում մոտոցիկլ վարողները շատ չեն այնպես որ, մենք ևս զբաղվում ենք գողությունը բացահայտելու աշխատանքներով»,-ասաց երգիչը: