Պուտինը պատմել է, թե ինչ գիրք է մշտապես դրված իր սեղանին
Ռուսաստանի նախագահ Վլադիրմիր Պուտինը պատմել է, որ իր սեղանին մշտապես դրված է ռուս գրող Միխայիլ Լերմոնտովի գիրքը: Այս մասին հաղորդում է «Интерфакс»-ը:
«Կարդում եմ այն, ինչ չեմ սիրում: Իսկ ընդհանրապես, իմ սիրած գրքերից իմ սեղանին միշտ դրված է Լերմոնտովը, որպեսզի ես մտածեմ ինչ-որ այլ բանի մասին, շեղվեմ գործից կամ պարզապես այլ աշխարհում հայտնվեմ, որը կլինի ավելի օգտակար, գեղեցիկ և հետաքրքիր»,-նշել է Պուտինը:
Այսպես է Պուտինը պատասխանել 2016 թ-ի «Ռուսաստանի տարվա ուսուցիչ» համառուսական միջոցառման մրցանակակիրների հետ հանդիպման մասնակիցներից մեկի հարցին, թե ինչ գրքեր է սիրում կարդալ նախագահը:
«Լերմոնտովը Կովկասի ճանապարհին գրել է «Մնաս բարով, անլվա Ռուսաստան», բայց նա գնում էր պաշտպանելու Ռուսաստանի շահերրը»,-նշել է Պուտինը` կոչ անելով ուսուցիչներին քննադատել Ռուսաստանի մշակույթը, բայցև միաժամանակ սիրել այն: