«The White Stripes» խումբն արգելել է Թրամփի կողմնակիցներին օգտագործել իրենց երգը (տեսանյութեր)
«The White Stripes» խումբը հայտարարել է, որ դեմ է, որպեսզի իր «Seven Nation Army» հիթն օգտագործվի Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով խմբի ֆեյսբուքյան էջին:
«Հաշվի առնելով Դոնալ Թրամփի քարոզարշավի տեսանյութում «Seven Nation Army» երգի օգտագործումը` «The White Stripes»-ը կցնականար միանշանակ հայտարարել, որ ոչ մի կապ չունի այդ տեսահոլովակի հետ»,-նշել են երաժիշտները:
Ըստ նրանց՝ իրենք զզվում են այդ տեսանյութի հետ ասոցիացիաներից և իրենց երգի անօրինական օգտագործումից:
Ինչպես հստակեցնում է «Entertainment Weekly»-ն, խոսքը «Trump Triumphant» տեսահոլովակի մասին է: