Պուտինի ծննդյան տարեդարձի առթիվ թողարկվել է «նախագահական» սմարթֆոն (լուսանկարներ)
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան առթիվ «Caviar» ընկերությունը թողարկել է սահմանափակ քանակով «iPhone 7»-եր Պուտինի դիմանկարով: Այս մասին հաղորդում է ընկերության ֆեյսբուքյան էջը: Մոդելը կոչվում է «Supremo Putin Damascus»:
Ինչպես նշել են ընկերությունում որ սմարթֆոնը պատրաստված է Դամասկոսի պողպատից, որը խորհրդանշում է տղամարդկայնություն, վճռականություն և ուժ, իսկ 2016 թ-ի Պուտինի գլխավոր կռիվը Սիրիայում էր:
Սմարթֆոնները թողարկվել են 128 և 256 Գբ հիշողության ծավալով: Արժեքը կազմում է 207-232 հազար ռուբլի:
Նշենք, որ Պուտինը հոկտեմբերի 7-ին կդառնա 64 տարեկան: