Ջենիֆեր Լոպեսը կիսվել է անկեղծ լուսանկարով
47-ամյա Ջենիֆեր Լոպեսը Ինստագրամի իր էջում տեղադրել է անկեղծ լուսանկար: Երգչուհու երկրպագուները հիացած են մնացել նրա լուսանկարով.«Ինչ գայթակղիչ է»,«Հիանալի տեսք ունես», «Մենք քեզ շատ ենք սիրում»,-գրել են երկրպագուները: Այս մասին գրում է Cosmo.ru-ն:
Հիշեցնենք, որ Ջեյ Լոն դեռևս ամռանը բաժանվեց իր ամուսնուց` Կասպեր Սմարթից, բայց նա չի պատրաստվում տխրել դրա պատճառով:
«Բաժանումը դրամատիկ չի եղել: Ջենիֆերն ու Կասպերը նախկինի պես լավ հարաբերություններ ունեն: Ուղղակի նրանց սիրավեպն ավարտվել է: Նրանք որոշել են ընկերներ մնալ»,-գրում է «People»-ը` հղում տալով ինսայդերին: