Մոսկվայի դիրքորոշումը Կուրիլյան կղզիների վերաբերյալ անփոփոխ է
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ Մոսկվայի դիրքորոշումը Կուրիլյան կղզիների վերաբերյալ անփոփոխ է մնում: Այս մասին հատնել է ТАСС-ը:
«Մեր դիրքորոշումը տվյալ հարցի վերաբերյալ հետևողական է և անփոփոխ: Կուրիլյան կղզիները Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո պատկանում են Ռուսաստանին»,- ասել է նա:
Զախարովան հավելել է, որ խաղաղ պայմանագրի կնքման համար Ճապոնիան պետք է խոստովանի տարածքային իրականությունը: