Ռուսաստանը չի հարգում ամերիկյան առաջնորդներին. Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը խափանել է Սիրիայի հակամարտության կարգավորման գործարքն այն պատճառով, որ չի հարգում ամերիկյան առաջնորդներին: Այս մասին հայտնել է Reuters-ը:
«Ռուսաստանը խափանել է գործարքը, իսկ հիմա նրանք կրակում են, հարձակվում: Դա պետք է ավարտվի և ավարտվի արագորեն»,- հայտնել է Թրամփը Արիզոնա նահանգում իր ելույթի ժամանակ:
Նշվում է, որ Թրամփին հաճախ մեղադրում էին Ռուսաստանի նկատմամբ չափից ավելի դրական վերաբերմունքի մեջ: Բացի այդ նա հայտնել է, որ ՌԴ նախագահն ավելի ուժեղ առաջնորդ է, քան՝ Բարաք Օբաման: