Թինա Կանդելակին պատմել է երկրորդ ամուսնության և երեխաների մասին
Թինա Կանդելակին և նրա ամուսինը Վասիլի Բրովկոն դեկտեմբերին նշում են ամուսնության առաջին տարին: Աստղային զույգը երկար ժամանակ լռում էր իրենց հարաբերությունների մասին, բայց հունիսին ամուսինները սկսեցին խոսել: Ֆուտբոլային խաղը դիտելու ժամանակ Թինան Թվիթերի իր էջում գրել էր, «Ամուսինս էստազնի մեջ է: Ես նույնպես»: Իսկ Ինստագրամում Կանդելակիի հրապարակած հաջորդ լուսանկարի տակ Վասիլին մեկնաբանել էր.«Որքան եմ սիրում այս կնոջը: Ավելի շատ, քան կետը` արյուն»: Այս մասին գրում է Cosmo.ru-ն
«Ես արդեն հասուն կին եմ, որպեսզի ամուսնությունն օգնի ինձ ինքնադրսևորվել: Ես հիանալի եմ համարում այն, որ մարդիկ միմյան սիրում ու հոգ են տանում: Մեր կեսերը մեզ ավելի լավն են թվում, քան կան իրականում: Մենք ալարում ենք բավարար ջանքեր գործադրել, որպեսզի մեր ֆանտազիաներն իրականություն դառնան: Մենք ունակ ենք փոխվելու: Այլապես ինչու ապրել մի մարդու հետ, երբ դուք այլևս չեք կարող միմյանց զարմացնել»,-խոստովանել է Կանդելակին:
Խոսելով նախորդ ամուսնուց` գործարար Անդրեյ Կոնդրախինից ունեցած դստեր և որդու մասին` Կանդելակին նշել է. «Դուստրս հիանալի հասկանում է ինձ: Այս կյանքում կինը միշտ պետք է ինքնակրթությամբ զբաղվի: Որպեսզի հարգես ինքդ քեզ, վստահ լինես քո ուժերին, պետք է անընդհատ դաստիարակես քեզ: Ես միշտ երեխաներիս ասում եմ` ինչ դժվարություններ էլ որ հանդիպեսն, ամեն ինչ կարելի է քննարկել»: