«Forbes»-ը ներկայացրել է ԱՄՆ-ի ամենահարուստ մարդկանց 400-յակը
Ամերիկյան «Forbes»-ը հրապարակել է Ամերիկայի 400 ամենահարուստ մարդկանց ամենամյա ռեյթինգը:
«Microsoft»-ի հիմնադիր Բիլ Գեյթսը 23-րդ անգամ անընդմեջ զբաղեցնում է առաջին հորիզոնականը` 81 միլիարդ դոլար կարողությամբ: Բացի «Microsoft»-ից Գեյթսին եկամուտ են բորում այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են «Deere & Co.»-ն, «Canadian National Railway»-ը, «AutoNation»-ը և այլն:
Երկրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Amazon»-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը` 67 միլիարդ դոլար կարողությամբ: 2016 թ-ին նա աշխատել է 20 միլիարդ դոլար, ինչն ամենամեծն է ցուցակում առկա հարուստների կարողությունների աճի ցուցանիշներում:
«Berkshire Hathaway»-ի գլխավոր տնօրեն Ուորրն Բաֆֆեթը 15 տարվա մեջ առաջին անգամ լքել է երկրորդ հորիզոնականը և զբաղեցրել է երրորդ տեղը` 65.5 միլիարդ դոլար կարողությամբ:
«Facebook»-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը` 55.5 միլիարդ դոլար կարողությամբ և «Oracle»-ի հիմնադիր Լարի Էլիսոնը` 49.3 միլիարդ դոլարով, գրավել են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականները:
Ցանկի ամենաերիտասարդ հարուստը «Snapchat»-ի հիմնադիր Էվան Շպիգելն է, ով 26 տարեկան է և ունի 2.1 միլիարդ կարողություն: Ամենատարեցը` Դևիդ Ռոքֆելլերն է, ով 101 տարեկան է:
Ըստ «Forbes»-ի, 400 ամենահարուստ ամերիկացիների ընդհանուր կարողությունը կազմում է 2.4 տրիլիոն դոլար, ինչը ռեկորդային ցուցանիշ է ռեյթինգի ամբողջ պատմության ընթացքում: