Ռուսաստանը ներկայացրել է Սիրիայում «C-300»-ի տեղակայման նպատակները
Ռուսաստանի ՊՆ-ը հաստատել է, որ Սիրիայում տեղակայել է «C-300» զենիթահրթիռային համակարգերի մարտկոցներ: Նման համակարգերը հնարավորություն են տալիս որսալ ինքնաթիռներ և թևավոր հրթիռներ, որոնք ունի ԱՄՆ-ի զինված ուժերը: Այս մասին գրում է «РИА Новости»-ն:
Ռուսաստանը ներկայացրել է Սիրիայում «C-300»-ի տեղակայման նպատակները:
Որպես առաջին նպատակ նշվում է պաշտպանունակության բարձրացումը, քանի որ «C-300»-ը պաշտպանական համակարգ է: Դրա խնդիրն է պաշտպանել Տարտուսում գտնվող ռազմածովային բազան օդից հնարավոր սպառնալիքներից: Այս մասին նշել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը: Նա նաև նշել է, որ չի հասկանում Արևմուտքի խառնաշփոթի պատճառը, քանի որ «C-300»-ը բացառապես պաշտպանական համակարգ է:
«Ավելին, մենք ավելի վաղ տարածաշրջանում ունեիք համանման ծովային համակարգ` «Ֆորտ» համալիրը»,-հավելել է Կոնաշենկովը:
Որպես «С-300»-ի տեղակայման երկրորդ նպատակ նշվել է «օդից և ցամաքից» ռուսական օդուժի պաշտպանությունը: Այն կկանխի թուրքական կողմից խփված «Су-24»-ի նման դեպքերը: