«Ներիր, որ քեզ թմրամոլ էի համարում». մոր մակագրած տորթը
ԱՄՆ-ում կինը տորթի միջոցով ներողություն է խնդրել իր աղջկանից: Մայրը հավատացել էր դպրոցական այն թեսթի արդյունքներին, որի համաձայն՝ իր դուստրը թմրանյութեր է օգտագործում: Սակայն շուտով պարզ է դարձել, որ թեսթը պարզապես սխալ է մեկնաբանվել, իսկ աղջնակն էլ անմասն է թմրանյութ օգտագործելուց: Այս մասին տեղեկացնում է «Daily Mail»-ը:
16-ամյա Ռեյչել Հելմիսը արյան մեջ թմրանյութերի առկայությունը ստուգող թեսթ է հանձնել, քանի որ վերջինիս տարօրինակ պահվածը մոր մոտ կասկածներ էր առաջացրել: Արդյունքում աղջկա արյան մեջ հայտնաբերվել են մի շարք թմրանյութեր, որոնք աղջիկն իրականում չի օգտագործել:
Սակայն շուտով պարզվել է, որ արդյունքները ամբողջությամբ սխալ են, ինչից հետո «թերահավատ» մայրը դստեր համար տորթ է թխել և այդպիսով ներողություն խնդրել նրանից: Վերջերս Ռեյչելը կիսվել էր այս պատմությամբ սոցցանցերից մեկում՝ հրապարակելով լուսանկար և այն մակագրելով այսպես՝ «Կար ժամանակ, երբ մայրս ինձ կասկածում էր թմրանյութեր օգտագործելու մեջ, և միակ պատճառն այն էր, որ իմ հիմար դպրոցը սխալ էր հասկացել թմրանյութերի մասին իմ թեսթը»: