«Wikileaks»-ը կներկայացնի տվյալներ ԱՄՆ-ի ընտրությունների վերաբերյալ
«Wikileaks»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը տեղեկացրել է, որ մինչև 2016 թ-ի ավարտը «նշանակալից» տեղեկություններ կհրապարակի երեք երկրների կառավարությունների և Միացյալ Նահանգներում անցկացվող ընտրությունների մասին: Այս մասին տեղեկանում ենք «Wikileaks»-ի թվիթերյալ էջից: Ասանժը նշել է, որ փաստաթղթերի հրապարակումը ազդեցություն կունենա ԱՄՆ-ի նախագահի սպասվելիք ընտրությունների վրա:
Օգոստոսի վերջում «Wikileaks»-ի հիմնադիրը հայտարարել էր, որ կայքը պլանավորում է հրապարակել փաստաթղթերի փաթեթ, որը կապված է ԱՄՆ նախագահի Դեմոկրատական կուսակցության առաջադրած թեկնածու Հիլարի Քլինթոնի գործունեության հետ: