Դեմի Լովատոն վիրավորել է իրեն նկարած երկրպագուին (լուսանկար)
Երգչուհի Դեմի Լովատոն երբեք չի քաշվում ասելու այն, ինչ մտածում է, սակայն երբեմն անզգույշ ասված խոսքը կարող է վիրավորել նրա երկրպագուներին: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
Վլադիմիր Սերաբանսկին, ով ռումինացի սկսնակ նկարիչ է, ոգեշնչվել է Դեմիի լուսանկարով և որոշել նրան ջրահարսի կերպարով ներկայացնել:
«Իմ կուծքն այսպիսի՞ տեսք ունի: Շքեղ նկար է, սակայն սա իմ մարմինը չէ»,-ասել է Լովատոն:
Երիտասարդը վիրավորվել է երգչուհու խոսքերից և պատասխանել նրա գրառմանը.
«Եթե ես ջրահաարսին նկարելիս քո մարմինը փոքր նկարեի, իսկ կուրծքը՝ մեծ, դա դեռ չի նշանակում, որ դու կամ մյուս աղջիկներն այդպիսի տեսք պետք է ունենայիք: Ես շատ երկար եմ աշխատել այս նկարի վրա և հպարտանում էի դրանով, բայց այժմ՝ ոչ»:
Դեմի Լովատոն ևս արձագանքել է տղայի մեկնաբանության ու ներողություն խնդրել որոշ խոսքերի համար.
«Ես ասացի, որ նկարը հիանալի է: Սակայն ինձ համար վիրավորական, երբ մարմինս փոփոխված է, քանի որ այն կատարյալ չէ»,-ասել է երգչուհին: