Վերա Բրեժնևան՝ դստեր ամուսնության մասին
Երգչուհի Վերա Բրեժնևան 2 դուստր է դաստիրակում, որոնցից ավագը 15 տարեկան է: Սոնյան հիմա էլ պատրաստ է ամուսնանալ, սակայն երգչուհին դստերը խնդրել է չշտապել: Այս մասին գրում է Rambler.ru-ն:
«Կարևորը, որ նրանք լավ կրթություն ստանան, այդ ժամանակ կարելի է մտածել հարսանիքի երազանքի մասին: Հարսանեկան արարողությամբ ես անձամբ կզբաղվեմ: Մենք նման պայմանավորվածություն ունենք»,-ասել է Բրեժնևան:
Երգչուհու դուստրն ասել է, որ շքեղ, փարթամ հարսանեկան զգեստ է ցանկանում, բայց հարսանիքի մասին դեռ չի խոսել: