Առաջիկա օրերին տեղի կունենա Պուտին-Էրդողան հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին կմեկնի Թուրքիա և կհանդիպի Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ՌԴ նախագահը ելույթ կունենա նաև Համաշխարհային էներգետիկայի կոնգրեսում:
Համաշխարհային էներգետիկայի կոնգրեսը տեղի կունենա Ստամբուլում՝ հոկտեմբերի 9-13-ը:
Ավելի վաղ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ երկիրը պատրաստվում է Ռուսաստանի հետ համագործակցությունն ավելի բարձր մակարդակի վրա դնել, քան՝ առաջ էր, նախքան «Су-24»-ի հետ կապված միջադեպը: